Բժշկական ֆակուլտետի 27-ամյա ուսանողուհի Քենեդի Սամերսը, ով նաև աշխատում է որպես ֆոտոմոդել և դերասանուհի, դարձել է տարվա մոդել Playboy ամսագրի վարկածով: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ամսագրի 88-ամյա հիմնադիր Հյու Հեֆերնի առանձնատանը: Այս մասին հաղորդում է E! Online-ը:
Նա և Քենեդի Սամերսը կրել են սպիտակ կոստյումներ: Որպես մրցանակ 27-ամյա մոդելը ստացել է MINI John Cooper Works Roadster ավտոմեքենա: Միջոցառմանը ներկա է եղել նաև անցած տարվա մոդել Ռաքել Փոմփլուն: