Araratnews.am-ը Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանին հարցրեց ԱԱԾ բացահայտման մասին: «Հարգելի գործընկերներ, Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությունում առկա է բացթողում, միգուցե, ոչ միտումնավոր: Նշեմ, որ «չարաշահման» ենթադրյալ գումարի չափը կազմում է ուղիղ 149 270 ՀՀ դրամ: Որպես հիշեցում, ասենք, որ տարեկան 13 միլիարդ դրամ շրջանառություն ունեցող հաստատությունում 149.270 ՀՀ դրամի բացթողումը, իհարկե, ընդունելի չէ, այնուամենայնիվ, փաստենք, որ նման ցուցանիշը մոտ է կատարելությանը: Ուսումնասիրելով ԱԱԾ երբևէ եղած այլ հայտարարությունները՝ նկատեցինք, որ եզակի դեպք էր, երբ ենթադրյալ չարաշահված գումարը նշված չէր հայտարարության մեջ:
Հ․Գ․ Ի դեպ, դեռ այս 149,270 ՀՀ դրամի մասով էլ պատրաստվում ենք վիճարկել»: