տուն Հասարակություն Առողջապահություն Բժշկական «բիզնեսը» լավ վիճակում չէ. նախարարը՝ սրտի վիրահատության գնի մասին

Բժշկական «բիզնեսը» լավ վիճակում չէ. նախարարը՝ սրտի վիրահատության գնի մասին

219
0

Ուռուցքաբանությունը կառավարությունը համարում է առաջնահերթ նոր ծրագրերի, կանոնակարգերի ներդրման առումով: Բոլոր պետպատվեր ունեցող ԲԿ-ները պետք է տան ուռուցքաբանական խորհուրդներ: Այսօր ԱԺ-ում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի տեղեկացմամբ՝ արվում են նոր սքրինինգային ծրագրեր: «Շատ թյուր տպավորություն կա, որ ուռուցքաբանության դեմ պայքարը միայն ճառագայթային, քիմիական բուժումն է: Ուռուցքաբանությունը կանխարգելումն է արգանդի վզիկի, թոքերի քաղցկեղի, որի դեմ մենք պայքարում ենք. մարդիկ պետք է քիչ ծխեն»,- մանրամասնեց նախարարը:

Պատգամավորներից մեկի հարցն էլ վերաբերում է սրտի վիրահատությունը: Արդյոք  տարիքային շեմը, վճարային համակարգը կփոխվեն, հերթագրումների կարգում փոփոխություն կլինի: Ի պատասխան նախարարն ասաց, որ հարցը կոմերցիոն է: Շատ ԲԿ-ներ իրենք են ներդրել տարաժամկետ վճարման համակարգ, բայց այլ հարց կա՝ ինչպես հոգա ԲԿ-ն իր ծախսը, կամ բժշկի աշխատավարձը ով վճարի: «Այդ հարցը երկկողմանի է: Բժշկական «բիզնեսը» այնպես չէ, որ հիմա լավ վիճակում է, առանց փոխհատուցման ծառայություն մատուցի: Պետության խնդիրը հիմա բժշկական ապահովագրություն ներդնելն է, որ քաղաքացին ֆինանսական խնդիր չունենա»,- պատասխանեց նախարարը: