տուն Հասարակություն Բժիշկ Բժշկական անկյուն. Ցելյուլիտի առաջացմանը նպաստող մթերքներ

Բժշկական անկյուն. Ցելյուլիտի առաջացմանը նպաստող մթերքներ

228
0

210

Ցելյուլիտի դեմ պայքարը համալիր միջոցառում է: Ցելյուլիտը  միայն  մաշկի գեղագիտական  անհարթություն չէ:

Այսօր կանայք բազում միջոցներ ու բավականին ժամանակ են ծախսում մերսման ու հակացելյուլիտային կոսմետիկայի վրա, սակայն,  արդյունքն այնքան էլ հուսադրող չէ:

Անհարթությունների առաջացմանը նպաստում են որոշ մթերքներ, սխալ սնունդը, կոնսերվանտներն ու համային խթանիչները: Որքան խարամները օրգանիզմում շատ են, այնքան վատ է աշխատում լյարդը: Դրա համար պետք է օրական սննդաբաժնից բացառել հետևյալ մթերքները.

1.Կիսաֆաբրիկատներ ու կիսապատրաստվածքներ պարունակող մթերքները,

2.Երշիկեղենը, ապխտած մթերքը, այդ թվում` ապխտած ձուկը,

3.Աղի մթերքները, պահածոներն ու անգամ տնական մարինադները,

4.Յուղալի ու սպիտակ ալյուր պարունակող բոլոր մթերքները,

5.Շաքարը, շոկոլադն ու համային խթանիչներով մթերքները,

6.Խոզի միսը,

7.Սուրճն ու թունդ թեյը:

Այդ մթերքների մեծ մասը ոչ միայն կալորիական է, այլև պարունակում են նյութափոխանակությունն ու ճարպերի քայքայումը դանդաղեցնող նյութեր, նպաստում այտուցների առաջացմանը:

Հակացելյուլիտային սննդակարգի առանձնահատկությունները

Կան մթերքներ, որոնք մաշկի տակ կոշտ գոյացությունների առաջացման պատճառ են դառնում, դրանով իսկ խոչընդոտելով հակացելյուլիտային  միջոցառումներին, բայց կան մթերքներ էլ, որոնք նպաստում են ճարպային նստվածքների քայքայմանը:

Ինչից պետք է սկսել.բացի վնասակար մթերքի բացառումից, պետք է  մի քանի կանոնի հետևել.

1.Հարկավոր է  մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել (խոսքը մաքուր, ոչ գազավորված ջրի մասին է): Մեկ գ ճարպի քայքայման համար 9գ ջուր է պահանջվում:

2. հարկ է նվազեցնել այն մթերքների քանակը, որոնք կալիումի պարունակությամբ են աչքի ընկնում.կալիումը քաշում է ջուրն ու  խոչընդոտում հյուսվածքներից ջրի դուրսբերմանը:

3. Հարկ է ավելացնել լեղամուղ մթերքների քանակը, ինչը կբարելավի լյարդի աշխատանքը, հետևաբար և` ցելյուլիտի դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ կդառնա:

Ինչով կարելի է փոխարինել ցելյուլիտ առաջացնող մթերքները

Ոչ մի դեպքում այդ նպատակի համար չի կարելի օրգանիզմ մտնող կալորիաների քանակը պակասեցնել, հատկապես եթե դրան զուգահեռ ինտենսիվ ֆիզիկական մարզումներով եք զբաղվում:

Խորհուրդ է տրվում օգտագործել կաթնաշոռ, ձուկ ու մրգեր, սակայն նվազ քանակությամբ. լրիվ բացառել պետք չէ:  Օրգանիզմը մաքրող ու ճարպերը քայքայող մթերքներից են.

1.Նարինջն ու թուրինջը (գերադասելի է պտուղը, ոչ թե պտղահյութը)

2.Սև բողկը (աղցանը և հյութը)Ցելյուլիտի առաջացմանը նպաստող մթերքներ

3.Եղերդակը (ցիկորի)` սուրճի փոխարեն, որպես ըմպելիք

4. Մասուրի ու կծոխուրի եփուկը (բարբարիս)

5. Խատուտիկից պատրաստված աղցանը

6.Նանայի ու ծիծեռնախոտի (չիստոտել) թեյը:

Հարկ է հիշել, որ հատուկ սնունդը համալիր մոտեցմանն օժանդակող միջոց է: Սննդակարգերն օգնում են օրգանիզմին բոլոր ուժերն ուղղորդելու ճարպային գոյացությունների դեմ պայքարելուն:  Դա ավելի արագ ու տեսանելի արդյունք է երաշխավորում:

Բժիշկ՝ Ա. Վարդանյան