տուն Հասարակություն Բժիշկ Բժշկական անկյուն. Կարճատեսություն.պատճառները, ախտորոշումն ու բուժումը

Բժշկական անկյուն. Կարճատեսություն.պատճառները, ախտորոշումն ու բուժումը

585
0

10622051_529163480519226_359198690_n

Կարճատեսություն է կոչվում աչքերի այն  հիվանդությունը, որը բնորոշվում է  հեռադիր իրերը հստակ  տեսնելու հնարավորության կորստով:Կարճատեսության դեպքում պատկերները պրոյեկտվում , կիզակետվում են ոչ թե աչքի ցանցաթաղանթի կոնկրետ հատվածի վրա, այլ դրա առջև: Կարճատեսությունն արատահայտվում է աչքի խնձորակի խիստ մեծացմամբ:

Կարճատեսության առաջացման  պատճառներից են.

-գենետիկ նախատրամադրվածությունը

-սխալ սնվելը

-աչքերի գերլարումը

— տեսողության ոչ ճիշտ  կորեկցիան, շտկումը  կամ էլ դրա բացակայությունը

-աչքի թույլ մկանները:

Հիվանդության աստիճաները

Կախված հիվանդության զարգացման պատճառներից  ու ախտորոշման ժամանակից, հիվանդության մի քանի աստիճան են տարբերակում.

-թույլ (նորմից` 1-3 դիօպտր աննշան շեղում)

-միջին (4-6 դիօպտր)

-ուժեղ( ավելի քան 6 դիօպտր):

Վերին սահմանը որոշելը շատ բարդ է. երբեմն պատահում է կարճատեսություն մինչև անգամ  20-30 դիօպտրի սահմաններում:

Ախտորոշումը

Ճշգրիտ ախտորոշման համար պահանջվում է հետևյալ հետազոտությունները կատարել.

-տեսողության սրության, աչքի  բեկունակության  ու կարճատեսության աստիճանի որոշում, աչքի երկարության չափումներ, ներակնային ճնշման ստուգում, օֆտալմոսկոպիա (ակնադիտակային ստուգում) ու տեսադաշտի որոշում:

Բուժումը

Կարճատեսության  արդյունավետ բուժման ցուցիչ է համարվում այսպես կ կոչված`  ճառագայթի բեկման կանոնավորումն այնտեղ, որտեղ պետք է դրանք  ճիշտ հատվեն առողջ տեսողության դեպքում:

Բուժական թերապիան ենթադրում է տեսողության շտկում: Սակայն պետք չէ մոռանալ, որ տվյալ մեթոդները հիվանդությունն իսպառ չեն բուժում կամ վերացնում, այլ պարզապես ավելի հարմարավետ ապրելու հնարավորություն են ընձեռում:

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ բուժմանը, ապա հարկ է նշել, որ այսօր ավելի քան 20 մեթոդ է մշակված, որոնցից յուրաքանչյուրն էլ արդյունավետ է աշխատում միայն գրագետ  ու ճիշտ ժամանակին ախտորոշման  դեպքում:

Հաճախ ակնաբույժները հետևյալ մեթոդներն են գործի դնում.

-լազերային շտկում

—ռադիալ կերատոտոմիա (վիրաբուժական  միջամտություն)

-ոսպնյակների իմպլանտացիա

-բյուրեղիկի ամբողջությամբ փոխարինում

-կերատոպլաստիկա:

Բժիշկ՝ Ա. Վարդանյան