տուն Հասարակություն Բժիշկ Բժշկական անկյուն. Իմունիտետ

Բժշկական անկյուն. Իմունիտետ

345
0

91

Իմունիտետը լատիներեն immunitas բառից է առաջացել,  որ նշանակում է ազատում, փրկություն ինչ որ բանից:

Իմունիտետն  օրգանիզմի ռեակցիան է  արտաքին գործոնների նկատմամբ: Այն լինում է բնածին ու ձեռքբերովի: Յուրաքանչյուրիս իմունիտետը տարբեր կերպ է աշխատում: Իմունիտետի վատ աշխատանքին նպաստում են այնպիսի պատճառներ, ինչպիսիք են.

1.Նորածնին կրծքով կերակրելու կարճ շրջանը կամ էլ դրա լրիվ  բացակայությունը (բոլորը գիտեն, որ մայրական կաթը իմունիտետի հիմքն է):

2.Հակաբիոտիկների ընդունումը(ապացուցված է, որ դրանք  ինֆեկցիաների դեմ պայքարելուց բացի, խիստ ընկճում, թուլացնում են իմունիտետը):

3.Վնասակար նյութեր պարունակող սնունդը;

4.Ոչ անվտանգ շրջակա միջավայրը (արտանետումները ավտոմեքենաներից ու արտադրական թափոնները են):

Թույլ իմունիտետ. սա ենթադրում է անընդհատ հոգնած վիճակ, աշխատունակության անկում, երակարաձգված հիվանդություններ: Երբեմն օրգանիզմն ինքնուրույն չի կարողանում վերականգնել  իր պաշտպանական գործառույթները,սակայն կան միջոցներ, որոնք կօգնեն ամրապնդելու այն:

  1. Ուշադիր ու գիտակից մոտեցում ցուցաբերեք  մթերքի ընտրությանը
  2. խմեք հանքային, մաքուր կամ էլ շշալցված ջուր (բացառեք գազավորվածը)
  3. հրաժարվեք ցանկացած վնասակար սովորույթից
  4.  բնական իմունախթանիչներ օգտագործեք (խոտաբույսերի թուրմեր)
  5.  առողջ կենսակերպ վարեք
  6. կանոնավոր կերպով փորձեք թուլանալ ու հանգստանալ:

 

Եթե ցանկանում եք օգնել ձեր իմունիտետին ժողովրդական մեթոդներով, ապա մի քանի վիտամինային թեյի բաղադրատոմս  կարող ենք առաջարկել.

1.Միջին չափի 3 խնձոր լվանալ ու շերտերի բաժանել, ապա մեկ լիտր եռացրած ջուր լցնել վրան ու մարմանդ կրակի վրա 10 րոպե եփից հետո թրմել կես ժամ: Ավելացնել մեղր ու խմել: Ոչ միայն օգտակար է, այլև շատ հաճելի:

2. դաշտային ձիաձետի 1 ճաշի գդալ հումքի վրա լցնել 200 գ եռացրած ջուր, թրմել 1 ժամ ու խմել ողջ օրվա ընթացում:

3. 50 գ. խնձորի հյութն ու 150 գ. թունդ թեյը միասին խմել:

Բժիշկ՝ Ա. Վարդանյան