տուն Հասարակություն Բժիշկ Բժշկական անկյուն. Բրուցելոզ. ախտանշաններն ու բուժումը

Բժշկական անկյուն. Բրուցելոզ. ախտանշաններն ու բուժումը

479
0

1

Բրուզելոզը հիվանդություն է, որը բնորոշվում է հենաշարժողական ապարատի, ինչպես նաև սեռական, նյարդային ու օրգանիզմի մյուս համակարգերի ախտահարմամբ:

Հարուցիչը բրուցելա խմբի մանրէներն են, որոնք արտաքին միջավայրի հանդեպ խիստ կայուն  են. ջրում պահպանվում են ավելի քան 2 ամիս,  կաթնային միջավայրում` 40 օր, կաթնաթթվայինում` շուրջ 2 ամիս, հում մսի մեջ` մինչև 3 ամիս, աղաջրում` մինչև 30 օր, իսկ  բրդի մեջ` ավելի քան 4 ամիս:

Բրուցելան ոչնչանում է տաքացնելիս ու ախտահանող միջոցների ազդեցությունից:

Վարակված մարդուց առողջը չի կարող վարակվել, որովհետև, ինֆեկցիայի աղբյուր են  հիվանդ կենդանիները (ոչխար,շուն, այծ, կով, խոզ) կամ նրանց արտաթորանքը:

Բրուցելոզի ախտանշանները

Բրուցելոզի վարակի համար յուրօրինակ նպաստավոր “դարպաս” են  մաշկի  ու լորձաթաղանթի նույնիսկ  աննշան վնասվածքները: Սակայն  վարակը զարգանում է ոչ թե “դարպասի” մոտ, այլ ավշային  ուղիներով շարժվելով դեպի ավշային հանգույցներ, որտեղ էլ բազմանում ու մուտք է գործում արյան մեջ: Տվյալ հիվանդությանը բնորոշ է  օրգանիզմի խիստ արտահայտված ալերգիկությունը:

Բրուցելոզ հիվանդությունից հետո օրգանիզմում  իմունիտետ է մշակվում այդ հիվանդության նկատմամբ 5-ամյա ժամկետով, ինչից հետո նորից վարակվելու  ռիսկը մեծանում է: Արժե նշել, որ պարտադիր չէ, որ բրուցելայի հետ շփումը հանգեցնի հիվանդության  զարգացման: Թույլ իմունիտետ ունեցողների մոտ կենդանի բրուցելան կարող է  հիվանդություն հիշեցնող ռեակցիա առաջացնել:

Հիմնական ախտանշաններն են, բարձր ջերմությունը`40°С, ախորժակի  ու քնի կորուստը, թուլությունը, գլխացավը, նյարդային վիճակը, աշխատունակության անկումը, ավշային հանգույցների , լյարդի ու փայծաղի մեծացումը: Երբեմն ախտահարվում են նաև հոդերը:

Բուժումը

Բրուզելոզի բուժման մեթոդների ընտրությունը պայմանավորված է  հիվանդության տեսակից: Հակաբիոտիկների ընդունումը կարող է դրական արդյունք  տալ միայն սուր բրուցելոզի  դեպքում: Իսկ  ինչ վերաբերում է քրոնիկ բրուցելոզին, ապա այդ  դեպքում, հակաբիոտիկները միայն հիմնական  բուժման լրացում կարող են լինել: Հատուկ դեր է խաղում վակցինաթերապիան:

Սուր բրուցելոզի բուժումը

Տվյալ դեպքում առաջարկվում է մեծ քանակությամբ հակաբիոտիկներ ընդունել: Դեղորայքի անբավարար չափաքանակի ու ժամանակից շուտ դրանց ընդունումը դադարեցնելու դեպքում  հիվանդությունը կարող է  քրոնիկ  բնույթ ստանալ:Դրա համար  բուժման ընթացքում պետք է հակաբիոտիկներն ընդունել առանց ընդմիջման:

Բուժման լիարժեք կուրսից հետո հիվանդությունը հազվադեպ է կրկնվում: Իսկ ավարտից հետո հիվանդին վիտամիններ են նշանակվում:

Քրոնիկ բրուցելոզի բուժումը

Հակաբիոտիկներն այս դեպքում նվազ արդյունավետ են: Տվյալ դեպքում նշանակվում են այնպիսի դեղամիջոցներ, որոնք հակաալերգեն ազդեցություն ունեն: Այս դեպքում հատկապես արդյունավետ է պատվաստանյութային թերապիան, որը նույնպես հակաալերգեն  ազդեցությամբ կարող են խթանել իմունիտետը:

32