տուն Քաղաքական Միջազգային Բժիշները ընդհատել են երկամյա տղայի «հղիությունը» (տեսանյութ)

Բժիշները ընդհատել են երկամյա տղայի «հղիությունը» (տեսանյութ)

204
0
Չինական Հուսի քաղաքում գտնվող հիվանդանոցներից մեկը տարօրինակ այցելու է ունեցել։ Հիվանդը երկամյա Սյաո Ֆենն էր, որի փորն այնպիսի աննորմալ չափերի էր հասել, որ թվում էր, թե տղան հղի է: Ի զարմանս բժիշկների, այդ զարմանահրաշ ախտորոշումը, կարել է ասել, հաստատվել է: Տղայի օրգանիզմում բուն էր դրել մի յուրօրինակ մակաբույծ,- հաղորդում է The Daily Mail-ը:

 

Բժիշկները ստիպված էին շտապ վիրահատել տղային, քանի որ որովայնն այնպիսի չափերի էր հասել, որ տղան դժվարանում էր անգամ շնչել: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղայի փորում ապրում և զարգանում էր նրա երկվորյակ եղբոր սաղմը: Պտղի հասակը 20 սմ էր: Պարզվեց, որ նրա մոտ առկա էր ամբողջությամբ ձևավորված ողնաշար, ձեռքեր և ոտքեր:Ըստ բժիշկների՝ նմանատիպ երվորյակներ առաջանում են, երբ բեղմնավորման ժամանակ ձվաբջիջներին չի հաջողվում առանձնանալ միմյանցից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here