տուն Սպորտ Բժիշկները քննարկում են Շումախերին արհեստական կոմայից դուրս բերելու հնարավորությունը

Բժիշկները քննարկում են Շումախերին արհեստական կոմայից դուրս բերելու հնարավորությունը

236
0

13013957582

Բժիշկները պատրաստվում են կոմայից դուրս բերել «Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն, ավտոարշավորդ Միխայել Շումախերին, որը դեկտեմբերի 29-ին դահուկներով վայր էր ընկել՝ վնասելով գլխուղեղը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Թերթը գրում է, որ ներկայում կատարյալ լռություն է՝ բժիշկները չեն շփվում լրագրողների հետ, ընտանիքի անդամները խնդրում են մի փոքր սպասել։ Իսկ Գերմանիայից տեղեկություն է ստացվել, որ բժիշկները հնարավոր են համարում Միխայելին արհեստական կոմայից դուրս բերելը, որում նա հայտնվել է բժիշկների մասնակցությամբ վնասվածքի հենց առաջին օրը՝ գլուղեղի ճնշումը նվազեցնելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here