Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Քիչ առաջ այցելեցի մոտ մեկ շաբաթ առաջ Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի ընթացքում մարմնական վնասվածք ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի ու առողջության համար: Առողջություն եմ նրան մաղթում, իսկ նրա հարազատներին՝ տոկունություն»: