Այսօր Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները, որտեղ դահուկներով ընկնելուց հետո տեղափոխվել էր գլխուղեղի լուրջ վնասվածքներ ստացած աշխարհի յոթակի չեմպիոն, ավտոարշավորդ Միխայել Շումախերը, կուսումնասիրեն մարզիկի գլխուղեղի վնասվածքները, ինչը թույլ կտա պարզել դրանց լրջությունը։
Շումախերի վիճակը շարունակում է կայուն, բայց կրիտիկական մնալ։ Ներկայումս բժիշկներն ուսումնասիրում են, թե գլխուղեղի որ հատվածները չեն վնասվել և չեն ազդի Շումախերի կենսագործունեության վրա։ Այս մասին հաղորդում է Bild-ը։