Բժիշկները խորհուրդ չեն տալիս նոր ծննդաբերած կանանց կտրուկ նիհարել: Նրանց խոսքերով` կինն այդ փուլում ուշադրությունը պետք է կենտրոնացնի երեխայի, այլ ոչ թե իր կազմվածքի վրա:
Այժմ կանայք լուրջ հոգեբանական խնդիրներ են ունենում, երբ հանկարծ տեսնում են, որ աստղերը ծննդաբերելուց կարճ ժամանակ անց կարողանում են ձեռք բերել նախկին կազմվածքը: Որպես օրինակ նշվում են Վիկտորիա Բեքհեմը և մոդել Միրանդա Քերը:
Մինչդեռ, նոր ծննդաբերած շատ կանայք չունեն անձնական մարզիչներ կամ խոհարարներ, որոնք կօգնեն նիհարելու հարցում: Այդ պատճառով, նրանք սկսում են նիհարել առողջության համար վտանգավոր սննդակարգերով: Բացի այդ, նման պահվածքը անդրադառնում է նաև փոքրիկի վրա, քանի որ հայտնի է, որ մոր հոգեբանական վիճակն անմիջապես արտացոլվում է երեխայի վրա:
Բժիշկները նշում են, որ նախկին կազմվածքին պետք է հասնել 6-9 ամսում, այլ ոչ թե ծննդաբերությունից 6 շաբաթ հետո: