տուն Քաղաքական Միջազգային Բժիշկները դադարեցրել են Շումախերին կոմայից դուրս բերելու գործընթացը

Բժիշկները դադարեցրել են Շումախերին կոմայից դուրս բերելու գործընթացը

154
0

987281091

Բժիշկները ստիպված են եղել դադարեցնել հայտնի ավտոարշավորդ Միխայել Շումախերի` կոմայից դուրս բերելու գործընթացը: Առաջընթացի բացակայության պայմաններում նրանք որոշել են առժամանակ չկիրառել այդ թերապիան: Այս մասին հաղորդում է գերմանական Focus պարբերականը:

Ավելի վաղ Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի ներկայացուցիչ Սաբինա Կեմն ասել է, որ քչացվել են ցավազրկող դեղամիջոցների կիրառումը, որպեսզի հնարավոր լինի Միխայելին դուրս բերել կոմայից:

Ներկա վիճակի մասին պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի հրապարակվել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Ֆրանսիական Ալպերում տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով, ստացել էր գլխուղեղի վնասվածք: