տուն Լուրեր Բժիշկները ալկոհոլային կախվածությունը բուժելու նոր միջոց են գտել

Բժիշկները ալկոհոլային կախվածությունը բուժելու նոր միջոց են գտել

265
0

functional-alcoholic

Լուսային ազդեցությունը կարող է խթանել նեյրոնները, դրանով իսկ կարգավորել ալկոհոլի օգտագործման չափաքանակը: Այս եզրահանգման են եկել Բուֆալոյի համալսարանի գիտնականները կրծողների վրա անցկացրած փորձի արդյունքում: Սա, հնարավոր է, ալկոհոլի կախվածության, նևրոլոգիական և հոգեկան խնդիրների բուժման նոր միջոց է:

Առնետների վրա արված փորձի ընթացքում գիտնականները կենդանիներին մեծ քանակությամբ ալկոհոլ են խմեցրել: Ապա դոմաֆինային նեյրոնները որոշակի հերթականությամբ խթանելով՝ նրանց հաջողվել է հասնել դոֆամինի շարունակական, բայց և ոչ ակտիվ արտազատման, որն էլ առնետներին հետ է պահել ալկոհոլ օգտագործելուց:

Կարևոր է նաև, որ առնետները ալկոհոլ չեն օգտագործել նույնիսկ խթանման ավարտիգ հետո, հաղորդում է Meddaily-ն: Լուսային խթանման առավելություններից է նաև, որ այն, ի տարբերություն էլեկտրոնայինի, ազդում է նեյրոնների կոնկրետ խմբի վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here