տուն Աշխարհ Բժիշկը պատմել է ինչպես չի հաջողվել Թրամփին համոզել ֆիզկուլտուրայով զբաղվել

Բժիշկը պատմել է ինչպես չի հաջողվել Թրամփին համոզել ֆիզկուլտուրայով զբաղվել

308
0

Սպիտակ տան նախկին բժիշկ Ռոնի Ջեքսոնը The New York Times-ին պատմել է, որ իրեն հաջողվել է փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրելաձեւը. փոխել սննդակարգը եւ վարժեցնել ամենօրյա ֆիզիկական վարժություններին,- հայտնում է ուկրաինական «Ամերիկայի ձայնը»։

Ինչպես պատմել է Ջեքսոնը, մարզանքների հետ կապված գաղափարը ավարտվեց պարտությամբ, միեւնույն ժամանակ Թրամփի սննդակարգում հաջողվեց ավելացնել ծաղկակաղամբ եւ կարտոֆիլի խյուս։ Բժշկի խոսքով, սահմանափակել են նաեւ պաղպաղակի օգտագործումը։

Հրատարակչությունը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահը սիրում է «ֆասթ ֆուդ, նա սիրում է գոլֆ խաղալ, բայց չի սիրում մարզասրահ հաճախել»։ Թրամփը համարում է, որ մարդկային մարմինը սահմանափակ պահուստ ունի, այդ պատճառով դա ծախսել ֆիզիկական վարժությունների վրա նպատակահարմար չէ։

Ի դեպ՝ ԱՄՆ նախագահն ալկոհոլ ընդհանրապես չի օգտագործում։