Սպորտի, շոու-բիզնեսի և կինեմատոգրաֆիայի շատ աստղեր Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներն անցկացնելու են Մալդիվներում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով երկրի Զբոսաշրջության նախարար Ահմեդ Ադիբ Աբդուլ Գաֆուրի հայտարարությունը:
Նա հայտել է, որ Մալդիվյան կղզիներում իրենց հանգիստը պատրաստվում են անցկացնել Դևիդ և Վիկտորիա Բեքհեմներն իրենց երեխաների հետ, երգչուհի Պիքսի Լոտտը, հնդկական ֆիլմերի աստղ Դիպիկա Պադուկոնեն:
Նրա խոսքերով՝ այս հայտնի աստղերի շնորհիվ, որոնք իրենց հանգիստը որոշում են Մալդիվներում անցկացնել, երկրի ժողովրդականությունն ավելի է ավելանում:
Ինչպես հայտնի է՝ Մալդիվյան ծովափերը համաշխարհային հռչակ են վայելում, և այստեղ հանգստանում են սպորտի և շոու-բիզնեսի մի շարք հայտնիներ: Օրինակ՝ ավելի վաղ այս տարի Մալդիվներում իրենց հանգիստն են անցկացրել Կրիշտիանու Ռոնալդուն և նրա ընկերուհին՝ մոդել Իրինա Շեյքը: