Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները կվաճառեն իրենց հագուստը և ստացված հասույթը կփոխանցեն Ֆիլիպիններում Հինյան թայֆունից տուժածներին:
Դիզայներական հագուստի քսան արկղերը կվաճառվեն ուրբաթ օրը լոնդոնյան Չելսի թաղամասում գտնվող բրիտանական Կարմիր Խաչի խանութում: Յուրաքանչյուր իր, որոնց մեծ մասը գրեթե օգրագործված չէ, կարժենա 600- 800 ֆունտ սթերլինգ: