Ֆուտբոլային գերաստղ Դեվիդ Բեքհեմը դարձել է ավտովթարի պատճառ` Լոս Անջելեսում: Վերջինս իր Բեվերլի Հիլզիում գտնվող տնից ոչ հեռու սեփական Range Rover-ով բախվել է Acura-ի, որի ղեկին կին է եղել: Բեքհեմը եւ իր 14-ամյա որդին, որը նույնպես գտնվում էր մեքենայի մեջ չեն վնասվել եւ միանգամից ոստիկանություն են զանգահարել: Acura-ի ղեկին եղած կինը նույնպես չի վնասվել, սակայն ի տարբերություն Բեքհեմների մեքենայի իր մեքենան ավելի շատ է տուժել: