«Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ Մարիդի» և «Լոս Անջելես Գալաքսիի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը ամենայն հավանականությամբ կդառնա MLS ակումբի համասեփականտեր,- հաղորդում է The Daily Mail-ը:
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ լեգենդար անգլիացի ֆուտբոլիստը կլինի Ֆլորիդայում ստեղծվող MLS ակումբի խոշոր ներդնողներից մեկը:
Հատկանշական է, որ Բեքհեմի «Լոս Անջելես Գալքսիի» միջև կնքված պայմանագրում սահմանված է մի կետ, համաձայն որի Բեքհեմին իրավունք է վերապահվում MLS ակումբի բաժնետոմսերը ձեռք բերել 25 զեղչով:
Բեքհեմից բացի ներդրողների ցանկում կարող են հայտնվել բոլիվիացի միլիարդատեր Մարսելո Կլաուրեն և ՆՖԼ Մայամիի սեփականատեր Ստիվ Ռոսը:
Գործարքի կնքման մասին կհայտարարվի ամենաուշը տարվա վերջին: