Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հայտնել է, որ այսուհետ թողարկելու է շոտլանդական վիսկիների նոր ապրանքանիշ։
Նոր ապրանքանիշը, որը կոչվում է Haig Club, մշակվել է ֆուտբոլիստի գործընկեր, երաժշտական պրոդյուսեր Սայմոն Ֆուլերի հետ։ Ալկոհոլային այս խմիչքը վաճառվելու է 65 դոլարով, իսկ դրա շիշն ունի մուգ կապույտ գույն։
Վիսկի արտադրող ընկերության պաշտոնական կայքը հայտնել է, որ Բեքհեմն ու ֆուլերը որոշիչ մասնակցությունն են ունեցել ընկերության ռազմավարության մշակման հարցում, նրանք նաև պետք է օգնեն ներգրավվել սպառողներին։ Այս գործարքի ֆինանսական կողմը չի բացահայտվում։