Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց ոստիկանները շրջափակել էին տասնյակ ակտիվիստների և թույլ չեն տվել ներկա գտնվել քաղաքապետարանի ներսում ընթացող ավագանու նիստին: Ակտիվիստները նշել են, որ իրենց նպատակը նիստին մասնակցելն ու առաջիկայում տրանսպորտի գնի հնարավոր բարձրացման մասին հարցեր ներկայացնելն է: Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում ակտիվիսստներից մեկը բողոքել է, որ եթե շարունակեն խոչընդոտել իրենց գործունենությանը և թույլ չտան օգտվել օրենքով սահմանված իրենց իրավունքներից, ապա իրենք կդիմեն քաղաքացիական անհնազանդության, քանի որ համոզվոծ են, որ տրանսպորտի գնի բարձրացումն անօրինական է: Բողոքի ակցիայի մասնակիցներ Վահագն Մինասյանին և Դվին Իսոյանին ոստիկանները բերման են ենթարկել, իսկ մյուս ակտիվիստների նկատմամբ ցուցաբերել են բավականին կոպիտ վերաբերմունք:
Էմմա Պալյան