տուն Աշխարհ Բերման ենթարկվածների մեջ կան նաև ընդդիմադիր առաջնորդներ

Բերման ենթարկվածների մեջ կան նաև ընդդիմադիր առաջնորդներ

244
0

Թբիլիսիի ազգային գրադարանի մոտ մի քանի ցուցարար է բերման ենթարկվել։

Այդ մասին տեղեկացնում է aliq.ge-ն և մանրամասնում, որ նրանց թվում են նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներ Գիգի Ուգուլավան և Գիորգի Կանդելակին։

Ցուցարարների և ոստիկանության միջև իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ժամանել է ազգային գրադարան։

Բերման ենթարկելուց քիչ անց Ուգուլավան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նախ ձերբակալել են, հետո ազատ արձակել իրեն, ու ինքը տաքսիով վերադառնում է խորհրդարանի մոտ։