տուն Լուրեր Բերման ենթարկվածներից մեկը դուրս եկավ ոստիկանական բաժանմունքից

Բերման ենթարկվածներից մեկը դուրս եկավ ոստիկանական բաժանմունքից

66
0

234

Ինպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ֆինանսների նախարարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել «Դ!եմ եմ» նախաձեռնության մասնակիցները, որտեղ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև, ինչի արդյունքում բերման ենթարկվեցին մի քանի ակտիվիստներ: Araratnews.am-ի լրագրողն այս պահին տեղեկացնում է,  որ ակցիայի մասնակիցները գտնվում են ոստիկանության դիմաց և պահանջում են ազատ արձակել իրենց ընկերներին: Քիչ առաջ ոստիկանության բաժանմունքից դուրս է եկել բերման ենթարկվածներից մեկը՝ Հակոբ Արշակյանը, ով նշել է, որ ոստիկանները բռնի ուժով են բերման ենթարկել իրեն: Նա նաև նշել է, որ ոստիկանությունում կազմել են արձանագրություն, բայց ինքը չի ստորագրել այդ արձանագրության տակ: Հակոբ Արշակյանը նշել է, որ ինքը ոչ մի օրենքի խախտում չի կատարել: