տուն Քաղաքական Միջազգային Բերկուտը սկսել է Կիևի քաղաքապետարանի գրոհը

Բերկուտը սկսել է Կիևի քաղաքապետարանի գրոհը

102
0

4ae65bd2f27207f4ae203a3777_31300449

Ուկրաինական ոստիկանության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը սկսել է Ուկրաինայի քաղաքապետարանի շենքի գրոհը, որը գտնվում է ցուցարարների վերահսկողության տակ։ Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ գործակալությունը։

Նշվում է, որ շենքի ներսում պատսպարված ցուցարարների դեմ կիրառվում է արցունքաբեր գազ։ Ի պատասխան դրա, ցուցարարները ոստիկանությանը ջրում են պատուհաններից։ Ջերմաստիճանը Կիևում բացասական է։ Շուրջ բոլորը հավաքված են բազմաթիվ ցուցարարներ, որոնք վանկարկում են «Ամոթ»։

Ներկայումս Անկախության հրապարակը՝ Մայդանը շրջապատված է մի քանի կողմից։ Այսօր առավոտյան ոստիկանությունը փորձել է ամբողջությամբ մաքրել այն, սակայն դա չի հաջողվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here