Երեկ լուրջ բախումներ են տեղի ունեցել Կիևում՝ Եվրամայդանի և Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայինների՝ «Բերկուտի» միջև։
Օրվա ընթացքում բախումներ են եղել նախ դատարաններից մեկի մոտ։ Այստեղ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկել 5 հոգու։ Դրանից հետո Եվրամայդանի մասնակիցները 10-ը մեքենայով արգելափակել են ոստիկանական մի քանի ավտոբուսներ, որից հետո «Բերկուտը» կրկին դիմել է ուժի։ Այս անգամ դաժան ծեծի է ենթարկվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Յուրի Լուցենկոն, ով տեղափոխվել է հիվանդանոց։
Ավելի ուշ, հայտնի երգչուհի Ռուսլանան, ով Եվրամայդանի ակտիվ մասնակից է, հայտնել է, որ ինքը նույնպես տուժել է արցունքաբեր գազից։