տուն Քաղաքական Միջազգային Բերլուսկոնին մեկ տարի կաշխատի ծերանոցներում

Բերլուսկոնին մեկ տարի կաշխատի ծերանոցներում

83
0

0,,17567635_303,00

Միլանի հատուկ տրիբունալի դատական հանձնաժողովը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին դատապարտել է մեկ տարվա հասարակական աշխատանքների: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Նախկին վարչապետը սահմանափակված է տեղափոխությունների հարցում, ինչպես նաև պետք է պահպանի պարեկային ժամ: Նախկինում Իտալիայի վարչապետի փաստաբանները խնդրել էին թույլատրել իրենց հաճախորդին շաբաթը մեկ անգամ աշխատել ծերանոցներում:

Հիշեցնենք, որ անցած տարի Բերլուսկոնին դատապարտվել էր չորսը տարվա ազատազրկման հարկերը չվճարելու համար: Ավելի ուշ վերաքննիչ դատարանը հաստատել էր այս որոշումը: