Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին իբրև վկա է հանդես եկել Նեապոլում կայացող հերթական դատական նիստի ժամանակ: Այս անգամ 77-ամյա քաղաքական գործիչը որպես վկա դատարան է կանչվել գործարար Վալտեր Լավիտոլայի՝ Պանամայում ֆինանսական խարդախությունների գործով:
Կենտրոնական Ամերիկայի այս երկրում հայտնի ջրանցքի շահագործման աշխատանքներ իրականացնելու իրավունք էին ստացել իտալական ընկերությունները, որոնք նաև կառուցում էին քաղաքի մետրոպոլիտենը: «Ավանտի» հրատարակչության նախկին տնօրեն Լավիոլան, ով ֆինանսավորվել է Բերլուսկոնիի կառավարության կողմից մեղադրվում է հայրենակիցների շահերը պաշտպանելու համար շանտաժի և կաշառքի դիմելու մեջ: Այս սկանդալում ներքաշվել է նաև Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելլին:
Գործում որպես վկա է ներգրավված նաև Բերլուսկոնին, ով նիստի ժամանակ պաշտպանել է Լավիոլային: Նրան նախկին վարչապետն անվանել է «պարդյունավետ միջնորդ»՝ պանամական իշխանությունների և իտալական ընկերությունների միջև: «Նրան պետք չէր որևէ մեկին կաշառել, նա հիանալի հարաբերություններ ունի Լատինական Ամերիկայի բոլոր առաջնորդների հետ», — նշել է իտալիացի քաղաքական գործիչը: