Իտալյիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին պատրաստվում է երրորդ անգամ ամուսնանալ: Բերլուսկոնին եւ մոդել Ֆրանչեսկա Պասկալեն արդեն 7 տարի է հանդիպում են: Նրանք ծանոթացել են 2006 թվականին, երբ Ֆրանչեսկան կազմակերպել էր «Սիլվիո, մենք քեզ կարոտում ենք» նախաձեռնությունը: Սիլվիոյի ուշադրությանը դժվարությամբ արժանացած 28 ամյա Ֆրանչեսկան շտապում է դառնալ նախկին վարչապետի օրինական կինը, նրան չի անհանգստացնում նույնիսկ իր եւ իր սիրեցյալի տարիքային տարբերությունը` Բերլուսկոնիի 77 ամյակը լրացել է վերջերս: Ֆրանչեսկան խոստովանել է, որ մանկուց սիրել է քաղաքական գործչին եւ ամեն ինչ արել է, որ Սիլվիոն էլ իրեն սիրի եւ իր հետ նշանադրվի: Մոդելը չի պատրաստվում բավարարվել հարսնացուի կոչմամբ, նա, միանշանակ, մտադիր է դառնալ տիկին Բերլուսկոնի: Ի դեպ, նախկին վարչապետն արդեն 2 անգամ ամուսնացած է եղել, այդ իսկ պատճառով չի շտապում կրկնել ճակատագրական քայլը: