Իտալիայի վերաքննիչ դատարանը արդարացրել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին, ով մեղադրվում էր անչափահաս մարոկուհի Ռուբիին գիշերային խնջույքների ժամանակ ներգրավվելու և նրա հետ սեռական հարաբերութուններ ունենալու մեջ:
Առաջին ատյանում Բերլուսկոնին «Ռուբիի գործով» մեղավոր էր ճանավել, նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման և պետական պաշտոններ զբաղեցնելու ցմահ արգելքի:
Վերաքննիչ դատարանում, ուր հայցը ներկայացրել էր նախկին վարչապետի փաստաբանը, դատավորներն ուսումնասիրել են նյութեր, որոնք հիմնված էին մեծ մասամբ Բերլուսկոնիի մտերիմների գաղտնի հեռախոսազրույցների վրա, սակայն դրանցում չեն եղել ապացույցներ, որոնք թույլ էին տալիս եզրակացնել, որ Բերլուսկոնին օգտվել է անչափահասների սեքսուալ ծառայություններից: