Նոր սկանդալ է հասունանում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի անվան շուրջ: Նախկին սեքս սկանդալի ժամանակ Բերլուսկոնին մեղադրվում էր իր տանը կազմակերպված խնջույքների ժամանակ անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Այժմ մամուլում հայտնվել է մի տեղեկություն, համաձայն որի Բերլուսկոնիի 28-ամյա ընկերուհին` Ֆրանչեսկա Պասկալեն լեսբուհի է: Այսպիսի հայտարարություն է արել բուղարացի պրոդյուսեր Միշել Բոնևը, ով եղել է Ֆրանչեսկայի ընկերուհին:
«Իմ շրջապատում տեսնում եմ մարդկանց, ովքեր լողում են հարստության ու շքեղության մեջ, ովքեր ձեռ են առնում միլիոնավոր ընթերցողներին` պատմելով իրենց նշանադրությունների մասին: Օրինակ այնպիսի պատմություն, ինչպիսին Ֆրանչեսկա Պասկալեի և Սիլվիո Բերլուսկոնիի նշանադրությունն է: Դա էժանագին բեմականացում է, քանի որ Ֆրանչեսկան լեսբուհի է: Հավատացեք ինձ, քանի որ ես եղել եմ ավելին, քան նրա ընկերուհին», — իր բլոգում գրել է Բոնևը:
Ըստ Բոնևի, Բերլուսկոնին որոշել է հայտարարել նշանադրության մասին, որպեսզի չենթարկվի հասարակության քննադատությանը, բայց նաև հնարավորություն ստանա ժամանակ անցկացնել Ֆրանչեսկայի ընկերուհիների հետ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: