«Միլանի» տնօրեն Բարբարա Բերլուսկոնին հերքել է այն լուրերը, թե դիմել է ակումբի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնիին` թիմի փոխնախագահ Ադրիանո Գալիանիին հեռացնելու խնդրանքով։ Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնությունում «Միլանի» մեկնարկն ամենավատն է վերջին 4 տասնամյակների ընթացքում։
«Ես երբեք չեմ դիմել Գալիանիին փոխարինելու խնդրանքով։ Բազմաթիվ հեռախոսազանգերի ընթացքում, որոնք հետևել են «Միլանի» պարտությանը «Ֆիորենտինայից» (0։2), ես պարզապես խնդրել եմ վերանայել ակումբի բիզնես փիլիսոփայությունը», — ասել է Բերլուսկոնին։
Տեղեկացնենք, որ Բարբարայի հայտարարությունից ժամեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ վերջինս ցանկանում է հեռացնել ակումբի փոխնախագահ Գալիանիին, ինչպես նաև գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, իսկ մարզական տնօրենի պաշտոնում նշանակել Պաոլո Մալդինիին։