Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին կրկին կդատեն կոռուպցիայի մեղադրանքով: Այս անգամ նա դատարանի առջև կկանգնի սենատորներից մեկին կաշառելու համար: Բեռլուսկոնին դիմել է այդ անօրինական միջոցին, որպեսզի տապալի Ռոմանո Պրոդիի կառավարությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Սենատոր Սերջիո դե Գրիգորիոն, որը 4 միլիոն դոլար ստանալուց հետո դարձել է Բեռլուսկոնիի կողմնակիցը, դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին ներգրավված է միանգամից մի քանի դատական գործընթացների մեջ: Նրան երկու տարի ժամկետով արգելել են քաղաքականությամբ զբաղվել: