Դատարանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ նոր մեղադրանքներ է առաջադրել: Նա մեղադրվում է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու և վկաներին կաշառելու մեջ: Սա նշանակում է, որ Բեռլուսկոնիին նոր դատավարություն է սպառնում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նոր առաջադրված մեղադրանքում ասվում է, որ Բեռլուսկոնիին մոտ կանգնած երեք հոգի մեղադրվում են այն բանում, որ Բեռլուսկոնիի հավաքույթների համար մարմնավաճառներ են պատվիրել:
Հաղորդվում է, որ վկաներին վճարել են ամսական 2500 եվրո՝ կեղծ վկայություն տալու համար: