Մայամիում կայացած աճուրդում նկարիչ Բենքսիի «Համբուրվող ոստիկանները» գրաֆիտին վաճառվել է 575 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Fine Art Auctions Miami աճուրդի կազմակերպիչները նշել են, որ չեն կարող ասել գնորդի անունը, ով աճուրդին մասնակցել է հեռախոսով: Բեքսին իր այս գրաֆիտին արել է 2005 թվականին՝ Բրիտանայի Բրայթոն քաղաքի փաբերից մեկում:
Ավելի ուշ այն հանվել էր և վաճառվել մասնավոր կոլեկցիոների: Նա էլ երեկ գրաֆիտին կրկին հանել է վաճառքի: