տուն Հասարակություն Իրավական Բենզինի յուրացման հետքով. ո՞ր պաշտոնյայի անունն է շրջանառվում

Բենզինի յուրացման հետքով. ո՞ր պաշտոնյայի անունն է շրջանառվում

442
0

Նախաքննության շահերից ելնելով՝ անուններ եւ այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել: Բայց Հակոբ Ավագյանը այդ գործի հետ որեւէ կապ չունի: Araratnews.am-ին ասաց ՀՀ առողջապահական եւ տեսչական մարմնի (ԱԱՏՄ) իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ աշխատանքի բաժնի պետ Լիանա Եղիազարյանը, երբ դատախազության այսօրվա հաղորդագրության մասին հարցրինք:

Տեղեկացնենք, որ դատախազությունը բենզինի յուրացման դեպք է հայտնաբերել ԱԱՏՄ-ում: Վերլուծելով դատախազության հաղորդագրությունը՝ տեղեկանում ենք, որ տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբն է արձանագրել բենզինի պակասորդը:

Ուշադրություն դարձնելով դատախազության մատնանշած ժամանակաշրջանին՝ պարզ է դառնում՝ չարաշահումները եղել են տեսչական մարմնի նախկին ղեկավարի տեղակալի եւ երկու ամիս ժամանակավոր պաշտոնակատար եղած Էմին Ավետիսյանի կողմից:
Նա, հիշեցնենք, տեսչական մարմնի նախկին ղեկավար Էդգար Խուրշուդյանի տեղակալ էր նշանակվել 2019 հունվարին, իսկ ժամանակավոր պաշտոնակատար՝ նույն թվականի օգոստոս-սեպտեմբերին:

Էմին Ավետիսյանը, ի դեպ, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, վարչապետի որոշմամբ, կարգապահական տույժի էր ենթարկվել, հետո ազատվել աշխատանքից: Իսկ այս տարի՝ ամիսներ առաջ, Էմին Ավետիսյանը դատական հայց է ներկայացրել եւ վիճարկում է աշխատանքից ազատման որոշումը:

Սոնա Դավթյան