Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, մասնակցելով Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Ալմերիայի» հետ հանդիպմանը (4։0), իր 228-րդ խաղն անցկացրեց «արքայական ակումբի» կազմում։
Այսպիսով, այս ցուցանիշով նա շրջանցեց ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին։
Բացի այդ, Բենզեման համարվում է «Ռեալի» պատմության ամենաարդյունավետ ֆրանսիացի ֆուտբոլիստը։ Հինգ մրցաշրջաններում նա դարձել է 110 գոլի հեղինակ։ Զիդանը 227 խաղում խփել է 49 գոլ։
Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բենզեման 17 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։