Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման հայտնվել է հերթական սեքսուալ սկանդալի մեջ։ Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, ֆրանսիացին օգտվել է տրանսսեքսուալ մարմնավաճառի ծառայություններից։ Այս մասին հաղորդում է elbalonrosa.com-ը։
Հաղորդվում է, որ 29-ամյա տրանսսեքսուալ Վիկտորիա Դորվալը հայտարարել է, որ ֆուտբոլիստը 5 տարի առաջ օգտվել է իր ծառայություններից՝ վճարելով 2 հազար եվրո։ Որոշ ժամանակ անց նա կրկին դիմել է Վիկտորիային՝ այս անգամ վճարելով 6 հազար։
Հիշեցնենք, որ ավեի վաղ Քարիմ Բենզեման, ինչպես նաև նրա թիմակից Ֆրանկ Ռիբերին մեղադրվում էին անչափահաս մարմնավաճառուհու հետ հարաբերություններ ունենալու մեջ։