Հռոմի «պատվավոր պապ» Բենեդիկտոս XVI-ը հերքել է մանկապիղծ եկեղեցականների հանցագործությունների՝ իր կողմից պարտակումը: «Մինչև Պապի փետրվարյան հրաժարականը եկեղեցու առջև ծառացած խնդիրների մասին» գրքի հեղինակ, իտալացի գրող և մաթեմատիկոս Պյերջորջիո Օդիֆրեդիին ուղղված տասնմեկէջանոց նամակում հերքվում է այդ գործողությունների հետևանքով որևէ տուժածի առկայությունը,- հաղորդում է aljazeera-ն:«Ձեր նախկինում հայտնած համոզմունքը եկեղեցականների կողմից անչափահասների պղծման մասին ես կարող եմ միայն ընդունել խորին ափսոսանքով: Այնուամենայիվ, ես երբեք չեմ փորձել թաքցնել նման փաստերը»,- ասել է «պատվավոր պապ» կոչումը կրող նախկին պապ Բենեդիկտոս XVI-ը:
Հիշեցնենք, որ տուժածների մի խումբ մեղադրել էր Բենեդիկտոս XVI-ին եկեղեցականների կողմից մանկահասակների հանդեպ բռնությունները կանգնեցնելու համար բավականաչափ ջանքեր չգործադրելու մեջ: |