Այսօր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում սպանվել է «Հիզբոլլահ» կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյա Հասան Լաքիսը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Հիզբոլլահն» այս սպանության մեջ մեղադրել է հարևան Իսրայելին։ Ավելի վաղ այս կազմակերության մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցիչ սպանվել է Սիրիայում։
Հիշեցնենք, որ համաշխարհային լրատվամիջոցները վերջին շրջանում ավելի հաճախ են անդրադառնում այս կազմակերպությանը, քանի որ Սիրիայի ընդդիմությունը նրան մեղադրում է Բաշար Ալ-Ասադին աջակցություն ցուցաբերելու մեջ։