Բեյոնսեի ալբոմը, որը տեղադրվել է iTunes-ում առանց նախնական գովազդի, իր վաճառքներով զիջել է միայն Ջասթին Թիմբերլեյքի ալբոմին։ Այս մասին հաղորդում է Aassociated Press գործակալությունը։
Բեյոնսեի Beyonce ալբոմն ԱՄՆ-ում վաճառվել է 617 հազար օրինակով վերջին երեք օրերին և դարձել է տարվա երկրորդ ամենաշատ վաճառված թողարկումը՝ զիջելով միայն Թիմբերլեյքի The 20/20 Experience ալբոմին։ Երկուշաբթի օրը Apple-ը հաղորդել էր 828 773 վաճառված օրինակի մասին, ինչը ռեկորդային է վաճառքների առաջին օրվա համար։