տուն Քաղաքական Միջազգային Բեյոնսեն նշվել է MTV Video Music Awards-ի ամենաշատ անվանակարգերում

Բեյոնսեն նշվել է MTV Video Music Awards-ի ամենաշատ անվանակարգերում

81
0

banner534

Երեկ հրապարակվել են MTV Video Music Awards մրցանակաբաշխության բոլոր հավակնորդների անունները՝ ըստ անվանակարգերի։ Այս տարի ամենաշատ անվանակարգերում ներկայացված է Բեյոնսեն, ով կարող է ստանալ միանգամից 8 մրցանակ, այդ թվում՝ «Տարվա լավագույն տեսահոլովակ» Drunk in Love երգի համար, որը նա ձայնագրել է իր ամուսնու՝ ռեփեր Jay-Z-ի հետ։

Յոթ անվանակարգերում նշվել են Էմինեմի և հիփ-հոփի ավստրալիացի աստղ Իգի Ազալին։

«Տարվա տեսահոլովակ» անվանակարգում նշվել են նաև Մայլի Սայրուսի Wrecking Ball-ը, ավստրալուհի Սիյա Ֆերլերի Chandelier-ը և ֆարել Ուիլյամսի Happy-ն։

Անցյալ տարի ամենաշատ մրցանակներ ստացած Ջասթին Թիմբերլեյքն այս տարի ներկայացված է միայն մեկ անվանակարգում։