տուն Հասարակություն Մշակույթ Բեմն ու Շառլը. լեգենդար շանսոնյեն նաև հրաշալի պարել գիտեր. (տեսանյութ)

Բեմն ու Շառլը. լեգենդար շանսոնյեն նաև հրաշալի պարել գիտեր. (տեսանյութ)

346
0

Որքան լավ էր երգում Շառլ Ազնավուրը և ինչքան լավ դերասան էր, բոլորը գիտեն, բայց արդյո՞ք գիտեն նաև, թե ինչքան լավ էր նա պարում։

Շառլ Ազնավուրը գերեց աշխարհին իր երգով։ Նա ուներ ձայն, որը հասնում էր մինչև սրտի խորքը, դիպչում հոգու լարերին ու հուզում։

 
 

Մեծ շանսոնյեի կատարումներն այնքան զգացմունքային են, որ նրա արվեստը հասկանալու և սիրելու համար ֆրանսերեն իմանալ պետք էլ չէ։

Ազնավուրը նաև նկարահանվել է մեծ կինոյում։

Որքան լավ է երգում նա և ինչքան լավ դերասան է, բոլորը գիտեն, բայց արդյո՞ք գիտեն նաև նրա բեմական այս տաղանդի մասին։ 

 

Դիտելով այս կադրերը, կրկին կարելի է համոզվել թևավոր դարձած արտահայտության մեջ, այն է` տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։