տուն Սպորտ Բեկենբաուերը տարօրինակ հայտարարություն է արել այլմոլորակայինների հետ ֆուտբոլային խաղի մասին (տեսանյութ)

Բեկենբաուերը տարօրինակ հայտարարություն է արել այլմոլորակայինների հետ ֆուտբոլային խաղի մասին (տեսանյութ)

110
0

url

Մյունխենի «Բավարիայի» և համաշխարհային ֆուտբոլի լեգենդար խաղացող Ֆրանց Բեկենբաուերը հանդես է եկել տարօրինակ ուղերձով։ Իր վիդեոբլոգում Բեկենբաուերը պատմել է այլմոլորակայինների հետ հանդիպման և նրանց հետ ֆուտբոլային խաղ անցկացնելու հնարավորության մասին։

«Բարև Ձեզ, տիկնայք և պարոնայք։ Ես Ֆրանց Բեկենբաուերն եմ, մարզիչ եւ նախկին ֆուտբոլիստ։ Թույլ տվեք հարցնել՝ իսկ արդյոք դուք հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը։ Ընկերներ, ես ունեմ սարսափելի նորություն՝ դրա պատասխանն է այո։ Անցած գիշեր մեր այլմոլորակային ընկերներն այցելել են ինձ։

Նրանք ցանկանում են ֆուտբոլ խաղալ մեզ հետ։ Սակայն կա մի խնդիր․ եթե մենք պարտվենք, ապա նրանք կոչնչացնեն մեր մոլորակը։ Այժմ մեր խնդիրն է թիմ հավաքելը։ Միայն ֆուտբոլը կարող է փրկել մեր Երկիրը։ Մնացե՛ք կապի մեջ», — ասել է Բեկենբաուերը՝ խոստանալով այս մասին նոր տեղեկություններ հրապարակել Twitter-ի իր էջում նոյեմբերի 1-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here