Բրյուսելում բնակվող 69-ամյա կինը մեկ տարի շարունակ քնել է իր մահացած ամուսնու կողքին: Նա ամեն երեկո պառկել է նրա կողքին` ձևացնելով, թե ոչինչ տեղի չի ունեցել: Այս ընթացքում նրա ամուսնու մարմինը մումիայի է վերածվել: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք թոշակառուն պատասխանատվության կենթարկվի: Այս մասին գրում է The New York Times-ը:
Հայտնի է, որ բելգիուհու 80-ամյա ամուսինը մահացել է 2012 թվականին: Սակայն անհայտ պատճառներով կինը չի հուղարկավորել ամուսնուն, այլ թողել է իր բնակարնում: Նրան չի հուզել նույնիսկ մարմնի՝ դիակին բնորոշ հոտը: Մահացած մարմինը հայտնաբերել է տան տերը, ում, երկար ժամանակ, կինը հրաժարվել է մուծել տան վարձը: Մասնագետները նշել են, որ մարդու մարմինը կարող է վերածվել մումիայի, եթե այն պահել տաք չոր վայրում: