Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ավանդական մարաթոնի ժամանակ մահացել է բելգիական Le Soir թերթի լրագրողը: 28-ամյա Օլիվյե Քրուն գրում էր ֆինանսա-տնտեսկան հարցերով: Նա մահացել է հենց մրցավազքում:
Բելգիայի հանրությունը հերթական անգամ բարձրացրել է մարաթոնից առաջ բոլոր մասնակիցների առողջական վիճակը ստուգելու անհրաժեշտության հարցը: Պարզվել է, որ Քրոուն նախկինում ունեցել է առողջական խնդիրներ, սակայն անտեսել է դրանք: Մրցումներն անցկացվել են 35-րդ անգամ և ներգրավել էին ռեկորդային թվով մասնակիցներ`շուրջ 44 հազար: