Բելգիայի արևմուտքում գտնվող Զոնեբեկ քաղաքում բախվել են մի քանի տասնյակ մեքենաներ: Տեղի իշխանությունները հաղորդում են առնվազն երկու զոհի մասին:
Հաղորդվում է, որ բախումը տեղի է ունեցել մառախուղի պատճառով: Առայժմ հայտնի չէ տուժածների իրական թիվը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: