Բելգիայի սենատորները որոշում են կայացրել հանդես գալու մի նախաձեռնությամբ, որի նպատակն է բելգիական քաղաքներում խրախուսել հեծանիվների օգտագործումը մեքենաների փոխարեն: Նրանք փորձում են անվճար դարձնել հեծանիվների տեղափոխությունը գնացքներում:
Սենատորների կարծիքով, եթե կառավարությունը կոչ է անում վարորդներին հրաժարվել ավանդական տրանսպորտային միջոցներից` նախապատվությունը տալով էկոլոգիապես մաքուր հեծանիվներին, ապա անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ավելի հարմարավետ շահագործման համար, այդ թվում` հանրային տրանսպորտով տեղափոխելիս: