տուն Աշխարհ Բելառուսում կորոնավիրուսի պատճառով 29 մարդ է մահացել

Բելառուսում կորոնավիրուսի պատճառով 29 մարդ է մահացել

193
0

Բելառուսում 29 մարդ դարձել է կորոնավիրուսային վարակի զոհ: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ ապրիլի 13-ի դրությամբ երկրում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 2919-ի:

Գերատեսչության տվյալներով՝ վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է բավականին թեթև: 

Թոքերի արհեստական օդափոխության սարքի կարիք ունի 55 մարդ:

203 մարդ ապաքինվել է: