տուն Աշխարհ Բելառուսը կարող է այլընտրանք գտնել ռուսական գազին

Բելառուսը կարող է այլընտրանք գտնել ռուսական գազին

207
0

Աշխարհում բավականին շատ բնական գազ կա, և Բելառուսը կարող է ռուսական գազին այլընտրանք գտնել: Այս մասին հայտարարել է երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Գրոդնենսկու շրջան աշխատանքային այցի ժամանակ:

«…Փառք Աստծո, աշխարհում բավարար է նաև նավթի պաշարը: Եվ գներն ընդունելի են: Բնական գազն էլ է բավարար, պայքար կա մեր շուկայի համար բնական գազ մատակարարող հիմնական խաղացողների միջև: Այլընտրանք կա, կարելի է այն գտնել», — ասել է Լուկաշենկոն՝ դիմելով «Բելնեֆտեհիմ» պետական կոնցեռնի նախագահ Անդրեյ Ռիբակովին:

Բելառուսը պնդում է, որ անհրաժեշտ է վերանայել ռուսական գազի գինը 2020 թվականի համար՝ իր «ճիշտ և արդար մակարդակում» բնութագրմամբ: