տուն Քաղաքական Միջազգային Բեզրուկովին արգելել են հյուրախաղերով հանդես գալ Վրաստանում՝ Ղրիմի հարցում Պուտինին աջակցելու համար

Բեզրուկովին արգելել են հյուրախաղերով հանդես գալ Վրաստանում՝ Ղրիմի հարցում Պուտինին աջակցելու համար

132
0

sergey-bezrukov

Վրաստանի մշակույթի պալատը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Թբիլիսիում «Սերգեյ Բեզրուկովի թատրոնի» հյուրախաղերը: Այսպիսով, վրացական իշխանություններն իրենց վերաբերմունքն են հայտնել ՌԴ ժողովրդական արտիստ Բեզրուկովի` Ղրիմի հարցում աջակցություն հայտնելու վերաբերյալ: Թատրոնի հյուրախաղերի չեղյալ հայտարարելու մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դավիդ Օկրուաշվիլին:

«Այսօր ժողովրդական դերասանների կողմից տարածված նամակի կապակցությամբ, որում նրանք աջակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զավթողական քաղաքականությանը հարևան Ուկրաինայում, Վրաստանի մշակույթի պալատը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Բեզրուկովի թատրոնի հյուրախաղերը Թբիլիսիում, որոնք կայանալու էին մայիսին: Կրկին ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել Ուկրաինային, նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, մեր բարեկամ ուկրաինացի հերոս ժողովրդին», — գրել է պալատի ղեկավարը: